Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Թբիլիսիում առաջարկում են տոներին մեկնել Երեւան։
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։
Թբիլիսիի կենտրանական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների հետ» մարքեթինգային արշավը»։