ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ մանրամասներ Ռուբեն Հայրապետյանի գործով․ ինչում է մեղադրվում ՀՖՖ նախկին նախագահը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես հայտնի է, երեկ` վաղ առավոտից, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները խուզարկություններ էին իրականացնում Ռուբեն Հայրապետյանին պատկանող առանձնատանը, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում եւ նրան պատկանող այլ տարածքներում: Ավելի ուշ լրագրողների հարցին` ինչ է հայտնաբերվել առանձնատանը, Ռուբեն Հայրապետյանը հեգնելով հայտնեց. «T-90 տանկ, ինքնաթիռ, ԲՄՊ»:

Ի վերջո, ի՞նչ քրեական գործի շրջանակներում են իրավապահները մտել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տուն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված շինարարության վրա ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, որի արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, եւ հարուցվել է քրեական գործ: Այս քրեական գործի շրջանակներում էլ երեկ` վաղ առավոտից, իրավապահները խուզարկություն էին իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը: Իսկ ի՞նչ շինարարության մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, իսկ դրա համար էլ ՀՀ պետբյուջեից ՀՖՖ-ին գումարներ են հատկացվել: Սակայն, ըստ իրավապահների կողմից տարվող քննության, հատկացված գումարի մի մասը նպատակին չի ծառայել: Եվ մեզ հասած տեղեկություններով` իրավապահների կողմից տարվող քննության արդյունքներով` մոտ 2,7 միլիոն դոլար է ծախսվել Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, սակայն ծախսված գումարի մի մասը, ըստ իրավապահների, յուրացվել է: Իսկ յուրացվել է, թե ոչ` ցույց կտա տարվող քննությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս