Խորանաշատի վիճակը վատթար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը եւ կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Չինարի գյուղի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը 13-րդ դարի կառույց է, վանքի 800-ամյակը կլրանա 2022 թվականին։

Նա ասաց, որ մեկ տարի առաջ հայ զինվորականների գործողությունների շնորհիվ դեպի Խորանաշատ ճանապարհը բացվեց: Ներկայումս Չինարիի բնակիչները եւ հյուրերը հայ սահմանապահների ուղեկցությամբ են կարողանում Խորանաշատ այցելել, նման այցերի ժամանակ հակառակորդի գնդակոծության վտանգն առկա է: Ս. Սաղոյանն ասաց, որ Խորանաշատի վիճակը վատթար է, հնամենի վանքը հիմնանորոգման խիստ կարիք ունի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս