Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:
Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակել:
Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը քիչ առաջ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: