ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը զրպարտչական արտահայտությունների հերքման ու պատճառված վնասի հատուցման հայցով դիմել է դատարան: Հայցը նախարար Արսեն Թորոսյանի դեմ է: Այսօր նախնական դատական նիստն է:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արսեն Թորոսյանի պաշտպանական կողմը առարկություն հայտնեց նիստերի դահլիճում տեսանկարահանում անցկացնելու հարցով:
Դատարանը, դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց այն: Այսպիսով, նախկին և ներկա նախարարների դատական վեճը չի տեսանկարահանվի: