ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացավ Թոփ մոդել ռեալիթի շոու-ի փակման արարողությունը. ովքեր էին ներկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորովին վերջերս կայացավ Գլոբալ Մեդիա հաուս ընկերության կազմակերպած իր ձևաչափի մեջ տարբերվող Թոփ մոդել ռեալիթի շոու-ի փակման արարողությունը։ Այս տարվա ընթացքում սա արդեն Գլոբալ մեդիա հաուսի երկրորդ ստացված և մեծ հնչեղություն վայելած նախագիծն էր սոցիալ հարթակում։ 12 գեղեցիկ, աշխույժ և հետաքրքիր աղջիկներ 3 ամիս շարունակ բազմահազար հետևորդների ուշադրության կենտրոնում էին։ Նկարահանումներ, ֆոտոսեսիաներ, այցելություններ տարբեր հետաքրքիր վայրեր, հանդիպումներ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ և իհարկե պայքար բաղձալի հաղթանակի համար։

Արդյունքում եզրափակիչ փուլում էին հայտնվել Մարինա Շուկուրյանը և Սիրուշո Գասպարյանը, հաղորդմանը հյուրընկալված աստղերի քվեարկության մեծամասնությամբ նախագծի հաղթող ճանաչվեց Մարինա Շուկուրյանը, ով արժանացավ նաև չափազանց տպավորիչ մրցանակների՝ դրամական պարգև, ճանապարհորդություն դեպի իտալիա,ինչպես նաև Հայաստանը Ասիական և եվրոպական երկրներում անցկացվող գեղեցկության մրցույթներում ներկայացնելու հնարավորություն։

Փակման արարողությանը ներկա գտնվող հայտնի, սիրված և ճանաչված հյուրերի շարքում էր նաև աշխարահռչակ Գուչի ընտանիքի խորհրդատու Դեյվիդ Վիտո Քուադերնոն, ով նույնպես բավականին տպավորված էր միջոցառումով և իրատեսական էր համարում հնարավոր համագործակցությունը աղջիկների հետ։ Գլոբալ Մեդիա Հաուս ընկերության տնօրեն Տաթևիկ Ավետիսյանի հավաստմամբ առջևում առավել հետաքրքիր և դիտարժան նախագծեր են սպասվելու։




Լրահոս