Մեքենաների վաճառքով զբաղվող տնտեսվարողները խիստ զայրացած են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում քաղաքացիներին ավտոմեքենաները մաքսազերծելուց ո՛չ պետհամարանիշ են տալիս, ո՛չ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ որ թուղթ, քանի որ Հայաստանում վերջացել է ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղը, ու տեխանձնագրի պլաստիկը: Եւ ամենաուշագրավն այն է, որ ազգությամբ ղազախներն ու ռուսները, որոնք համարվում են ՀՀ-ից մեքենաների պոտենցիալ գնորդ, Վերին Լարսի անցակետում խնդիրներ են ունենում: Ու այս իրավիճակը խիստ զայրացրել է մեքենաների վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, որոնք այս ընթացքում մեծ դժվարությամբ են կարողանում իրենց մեքենաները վաճառել:

Ինչո՞ւ պատրաստ չենք նման հոսքի. չէ՞ որ բոլորին էր հայտնի՝ մեքենաների մեծ հոսք է սպասվում մինչեւ 2020թ. դեկտեմբերի վերջ։ Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ այս տարվա ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են: Այսինքն՝ անպատրաստ են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս