ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երթուղային տրանսպորտի մեջ հաճախ են հանդիպում նման բովանդակությամբ պատկերներ։ Միայն թե ցանկալի կլինի՝ « դուխով» արտահայտության էությունը չազդի վարորդի աշխատանքային «գործունեության» վրա։

 

 

 

 

ՀԱՐՑ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` որքա՞ն է սահմանված աշխատողի աշխատաժամանակի նորմալ տեւողությունը:

Սիրան Հակոբյան (55 տարեկան, դայակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից` բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, oրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ, ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի, աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում վարկային պատմությունը: Ուզում եմ իմանալ` բացի ինձանից ով կարող է տեղեկանալ իմ վարկային պատմության մասին:

Երանուհի Միրաքյան (34 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմողի հարցին ի պատասխան` նշենք, որ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաեւ արտադրող եւ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների /ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում Ձեր վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ Ձեր մասով դրամական պահանջներ, օրինակ` տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ Ձեր գործատուն աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս:

ԱՔՌԱ վարկային բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առանց քաղաքացու համաձայնության վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Կենտրոնական բանկին, ինչպես նաեւ դատարանին` դատական որոշման հիման վրա:




Լրահոս