Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար:Վերջինս եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ գեներալի մահվան կապակցությամբ:
«Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 2-ի երեկոյան: Նրա հետ միասին սպանվել են նաև Իրաքի շիա աշխարհազորայինների մի քանի առաջնորդներ:
Պենտագոնից հայտարարել են, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությամբ: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գեներալի սպանությունն անվանել է «միջազգային ահաբեկչության ակտ»: