Քայլելով ճանաչենք մեր հայրենիքը. վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել դեպի սար քայլարշավի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի Արտանիշ սար անվտանգ քայլարշավի համար կրկին շնորհակալություն է հայտնել` իր  էջում կիսվելով քայլարշավի խումբը ղեկավարողի գրառմամբ:

«Կրկին շնորհակալ եմ հետաքրքիր, անվտանգ արշավի եւ հաճելի ընկերակցության համար:Քայլենք ու քայլելով ճանաչենք մեր հայրենիքը»,-նշել է վարչապետն ու հավելել` մինչ նոր հանդիպում:

Հունվարի 5-ին դեպի Արտանիշ սար մի խումբ անձանց հետ քայլարշավը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվիրել էր տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: Վարչապետն իր էջի ուղիղ հեռարձակմամբ քայլարշավի ընթացքում ողջույնի ուղերձ էր հղել Իրանի և ԱՄՆ նախագահներին՝ համոզվածություն հայտնելով, որ երկու երկրների առաջնորդները ստեղծված իրավիճակում իմաստուն կգտնվեն ու թույլ չեն տա, որ իրավիճակն ավելի վատթարանա:




Լրահոս