Անցած տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն վերաբացել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը: Կար չորս մեղադրյալ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է: Գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նշենք, որ Սեդրակ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասին հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։
2014-ին Սմբուլ Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այն՝ հանցակազմի բացակայության հիմքով: