![](https://armlur.am/wp-content/uploads/2020/01/db18ff4f07e46ab25be5aa5fab0be92ff0b6ea1b1173f29f86aa6e027adcf094.jpg)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 9-ին տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին հայտնում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են», – նշել է նա։