«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կգործեն կայանման նոր սակագներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևան

Այսպիսով, Դուք կունենաք

10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:

❗️2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները.

?Խնդրում ենք նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս գները մնում են նույնը:

Վճարային տերմինալ.
– առաջին 10 րոպեն անվճար է,
– ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 500 ՀՀ դրամ,
– ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2.000 ՀՀ դրամ,
– ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝10.000 ՀՀ դրամ:

Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.
– ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը 800 ՀՀ դրամ է,
– ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3.000 ՀՀ դրամ,
– ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 15.000 ՀՀ դրամ:

Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարվում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.
– Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը 2.000 ՀՀ դրամ է,
-ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ:

Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կամ տերմինալի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել Կոնվերս Բանկին հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 10 511 211 կամ մոտենալ բանկի «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղ, որը գտնվում է օդանավակայանի երկրորդ հարկում՝ մեկնման սրահում:




Լրահոս