«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 25-ին աշխատանքից ազատված Նոր Նորքի վարչակազմի ղեկավար Հայկ Մհերյանը նշանակվել է «Արմավիր» ՔԿՀ ղեկավար: Մինչև Նոր Նորքի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելը նա Ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալն էր:
Մեր տեղեկություններով՝ Մհերյանը «Արմավիր» ՔԿՀ-ում երկար չի մնալու, այս պաշտոնը պետք է, որ նա գնդապետի ուսադիրներ ստանա: Դրանից հետո նշանակվելու է ԱԱԾ պետի տեղակալ՝ հետագա առաջխաղացման հեռանկարով:
Չնայած նման պայծառ ապագայի ակնկալիքին, Մհերյանի առաջխաղացումը կարող է ներիշխանական լուրջ բախումների պատճառ դառնալ, քանի որ նա իր աշխատանքային գործունեության ընթացքում հայտնվել է բազմաթիվ սկանդալային պատմությունների մեջ, և ճիշտ կլիներ, որ ԱԱԾ-ն զբաղվեր նրանով, ոչ թե ինքը՝ ազգային անվտանգությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: