Հունվարի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում` «Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է» թեմայով:

ՀՀ-ն ունի՞ ռազմավարություն՝ ինչպե՞ս արձագանքել Սփյուռքից հայրենադարձությանը կամ հարևան երկրներից տարբեր պատճառներով դեպի Հայաստան միգրացիոն հոսքերին:

Բանախոսներ՝

Սիսակ Գաբրիելյան` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Գոհար Խանվելյան` ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, մոնիտորինգի և վերլուծության բաժնի պետ

Հովհաննես Ալեքսանյան` Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ

Նելլի Դավթյան` ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու

Սյուզաննա Բարսեղյան` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

***

Հունվարի 13-ին ժամը 12:000-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանի և ավտովարորոդների մասնակցությամբ ասուլիս։

Թեման՝ «Ճանապարհային երթեւեկության տուգանքների բալային համակարգը կգործի հունվարի 1-ից. արձագանքներ և հնարավոր հետևանքներ»։




Լրահոս