Լարսի անցակետում մեր ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է կառավարություն, ունենք արտրգործնախարարության տեսակետը։ Կարծում եմ հունվարին նշանակում կլինի և փետրվարից կունենանք մեր ներկայացուցիչը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Ռուս գործընկերների հետ խնդիր չունենք, բայց կարծում եմ ներկայացուցչի միջոցով դա ավելի արագ կիրականացվի», – նշեց նա։
ՊԵԿ նախագահն ասուլիսի ընթացքում անդրադարձաբ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված իրավիճակին։ Նա նշեց, թե ամեն դեպքում հայտարարագրողների թիվն ավելացել է, սակայն ընդգծեց, որ նրանք այս տարի էլ կլինեն ուշադրության կենտրոնում որպեսզի հետևեն, թե ինչպես է նրանց թիվն աճում։
Մանրամասները՝ տեսանյութում