«Լուսավոր Հայաստանը» հանդիպել է ոստիկանապետի պաշտոնակատարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։




Լրահոս