Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ներկայացված նախագիծն արտացոլում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում ազատությունից զրկված անձանց տեղափոխմանն առնչվող մի շարք առաջարկներ, ներառյալ՝ առողջական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համապատասխան պայմանների ապահովման մասին:
Մասնավորապես, նախագիծը նախատեսել է անհրաժեշտության դեպքում հիվանդության հետ կապված հատուկ կարիքներ ունեցող անձանց ոստիկանական մեքենաների փոխարեն շտապ բժշկական օգնության տրանսպորտային միջոցներով փոխադրելու հնարավորություն:
Նախագծում նման լուծման ներառումը ողջունելի է:
Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ առկա են մի շարք նկատառումներ, որոնք հիմնականում վերաբերում են հատուկ տրանսպորտային միջոցներում՝
• խցերի մակերեսներին և չափերին,
• լուսաթափանցելիությանը,
• օդափոխությանը,
• ջեռուցմանը,
• ազատությունից զրկված անձանց համար ամրագոտիների կամ անվտանգության այլ միջոցների բացակայությանը և այլն:
ՀՀ կառավարության «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» 2009 թվականի ապրիլի 2-ի թիվ 351-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը՝ ստորև տեղադրված հղմամբ.
https://ombuds.am/images/files/67871ddb05a0bb5efdb6f316594f3c86.pdf