ՀՔԾ պետը հրաժարվել է տալ իր հեռախոսը․ նոր մանրամասներ աղմկահարույց գաղտնալսման գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ հարցաքննվել է իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով:

«Ժողովուրդ» օրաթերթին այդ գաղտնալսման գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ գաղտնալսման մասով նախաքննական մարմնին ինչ է հայտնել ՀՔԾպետ Սասուն Խաչատրյանը, եւ ինչու է նա հրաժարվել քննիչներին տրամադրել իր բջջային հեռախոսը:

Հիշում եք, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ուՍասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այսպիսով, աղմկահարույց գաղտնալսման գործով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ վնաս են պատճառել պետության օրինական շահերին»), Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու) հատկանիշներով: Այս քրեական գործովշուտով կլրանա երկու տարին , սակայն դեռեւս գործով հայտնի չէ, թե ով կա,ինչու գաղտնալսեց պաշտոնատար անձանց:
Դեռեւս 2018 թվականին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման գործովիր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին.«Ես իմ հեռախոսը, որըոր շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրե՛ք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել, այդ նկարները: Սաղ կա եւ տրամադրված է քննությանը,այն դեպքում, որ կարող էի չտալ, ասել՝ հեռախոսս կորել է: Ես դատավորի հետ չեմ խոսել, դատավորների հետ առհասարակ չեմխոսում…»:

Եվ, ահա, «ժողովուրդ» օրաթերթին այս գործով նոր հանգամանքներ են հայտնի դարձել,մասնավորապես՝ ինչ է քննիչներին 2018թ.՝ գաղտնալսումից հետո հայտնել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս Քննչական կոմիտեի քննիչներին ասել է այն, ինչ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի ամբիոնից գաղտնալսման մասով հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, ՀՀ վարչապետն ասել էր.

«Այդ ժամանակ ես գտնվում էի Սանկտ Պետերբուրգում, մասնակցում էի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Շվեյցարիայում: Երբ պարոն Խաչատուրովի փաստաբանների կողմից ազդակ է գնացել, որ նրան մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից մեզ ազդակներ են եկել, որոնքուղղվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: ԱԱԾ տնօրենը տարբեր մեր գործընկերներից զանգ է ստացել հարցադրումներով, թե ինչ է կատարվում: ԱԱԾ տնօրենը դրանից հետո զանգել է ինձ, ասել է՝ այսպիսի պրոցես կա, ես հիմա տարբեր ահազանգեր եմ ստանում: Դրանից հետո ես զանգել եմ Հատուկ քննչական ծառայության պետինեւ հարցրել եմ` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշում կա: Նա հաստատել է: Ես հետաքրքրվել եմ սկզբունքի մասին՝որօրենքըպետք է կիրառվի, գործերը պետք է բացահայտվեն, որեւէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի: Երբ ՀՔԾպետը հավաստիացրել է, որ ամեն ինչօրենքի շրջանակներում է, որինքն ամեն ինչ հիմնավորում է, ես նրան ասել եմ հետեւյալը.հասկանում եմ, որ այս իրավիճակը բավականին մեծ արձագանք է ստանալու, բայց քանի որ մեր պայմանավորվածությունն ավելի կարեւոր է, ես ինձ վրա կվերցնեմ այն քաղաքական եւ աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, թե վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել, թե այն, ինչ պայմանավորվել ենք, ուժիմեջ չէ»:

Ահա այս ամենն էլ կրկնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Քննչական կոմիտեում:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք.օրինակ՝ ԱԱԾ նախկին տնօրեննիր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին փորձաքննության ենթարկելու համար, ինչո՞ւ է Սասուն Խաչատրյանը հրաժարվել է տալ: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը փորձեց պարզել ՀՔԾ-ից՝ հետաքրքրվելով՝ արդյոք քննիչներին հեռախոս չտալու պատճառն այն է եղել, որինքն է զանգահարել դատավորին, հրահանգել Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել: ՀՔԾ-ից պատասխանեցին. «Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, եւ պարոն Խաչատրյանը այնտեղ նախազգուշացվել է նախաքննական տվյալներ չհրապարակելու մասին, հետեւաբար նա չի կարող տվյալներ հայտնել Ձեր հարցադրման առնչությամբ»:

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝չի բացառվում, որ նախաքննական մարմինը ՀՀ վարչապետի հարցաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտե կրկին հարցաքննության կհրավիրի նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՔԾպետ Սասուն Խաչատրյանին:

Քնար Մանուկյան




Լրահոս