Ինչպես հայտնի է՝ քիչ առաջ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս պահին դեռեւս Քննչական կոմիտեն մանրամասներ չի հայտնում տեղի ունեցածից: Սակայն հետաքրքիր է, որ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
Մասնավորապես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայերեն Վիքիպեդիայում երեկ եւ մի քանի օր առաջ փորձ է արվել խմբագրել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը: Եվ ուշագրավ է, որ դա արվել է հենց Գեորգի Կուտոյան անվամբ օգտատիրոջ կողմից: Այդ անունով մասնակիցը դեռ հունվարի 3-ին եւ երեկ (հունվարի 16-ին) փորձել է ջնջել ԱԱԾ տնօրեն Կուտոյանի մասին հոդվածի բովանդակությունը։
Սակայն այն ջնջել հնարավոր չի եղել եւ ադմինիստրատորները վերականգնել են էջի բովանդակությունը: Հետաքրքիր է, որ ջնջել փորձող անձի անուն ազգանունը հենց Գեորգի Կուտոյան է եւ հարց է առաջանում՝ հենց ինքն է, թե պարզապես իր անունով մեկը: