ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռիում

Երեկ Լոռու մարզում խոշոր հրդեհ է բռնկվել: Այրվել է Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի Տավրոսի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքը: Հրդեհը մեկուսացվել է. այրվել է մոտ 80 քմ մակերեսով փայտաշեն տնակը գույքի հետ միասին: Այրված տան սեփականատերը Գոռ Պապանյանն է, որը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքը բաղկացած է 4 անձից, որից 2-ը անչափահաս երեխաներ են:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե մաքսային հայտարարագիրը լրացնելիս սխալ է թույլ տրվել, եւ հայտարարագիրը գրանցվել եւ վճարումներն էլ իրականացվել են, հնարավո՞ր է ճշտում անել հայտարարագրում:

Հասմիկ Հակոբյան (34 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածի դրույթներով՝ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը՝ մաքսային մարմնի թույլտվությամբ եւ հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա՝ պահպանելով նշված հոդվածով նախատեսված պայմանները: Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների եւ լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների եւ լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակ: Եթե անձը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա ի՞նչ ժամկետում է նշանակվում կենսաթոշակը:

Լիա Մխիթարյան (63 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է՝
1. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
2. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
3. կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում,
4. զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:
Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461 068 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 532, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 1.905, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 631 մարդ: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40.548.7 դրամ:




Լրահոս