Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը փետրվարից կարող է գործել: Եվ ահա Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը։
Այս առնչությամբ ArmLur.am-ն այսօր մի քանի հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ում ղեկավարած խումբն այս պահին զբաղվում է «Կուսակցությունների մասին» օրենքի մշակմամբ:
«Մեզ կառավարման համակարգի փոփոխություն պետք չէ: Մեզ պետք է հնարավորություն՝ այս կառավարման համակարգի ինչպիսին լինելը ստուգելու եւ քննարկել իշխանության տարբեր ճյուղերի միջեւ եղած լիազորությունների առավել հավասարաչափ բաշխման մասին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում