Նոր օպտիմալացում կիրականացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ները կօպտիմալացվեն: Այսպես, «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիանա «Արգելոցապարկային համալիր» կազմակերպությանը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս միացման արդյունքում «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 9-ը հաստիքներից կկրճատվեն 2-ը: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ երկու ՊՈԱԿ-ները իրականացնում են միատեսակ գործառույթներ:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Զիկատար բնապահպանական կենտրոնին» պետական միջոցներից այս տարվա համար հատկացվել է 15 մլն 603 հազար դրամ արգելավայրի պահպանության, գիտական ուսումնասիրություն իրականացնելու համար:

Իսկ, ահա, «Արգելողապարկային համալիր» ՊՈԱԿ-ին ընթացիկ տարվա համար հատկացվել է 140 մլն 288 հազար դրամ դարձյալ տարածքների պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների համար:




Լրահոս