Հարկավոր է ուշադիր լինել նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին ախտորոշել առողջական խնդիրներն ու համապատասխան բուժում ստանալ: Adme.ru-ն ներկայացրել է մի քանի խնդիր, որոնք կարող են բժշկական միջամտություն պահանջել:
Վարդագույն կրունկներ: Եթե կրունկների հատվածում մաշկը վարդագույն է դարձել, այն բարակ է կամ կնճռոտ, հարկավոր է հետազոտություններ անցնել և ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը: Այս խնդիրները կարող են վկայել նյութափոխանակության խանգարումների, այդ թվում՚ դիաբետի մասին:
Գրկախառնություների զգացում: Եթե երբեմն զգում եք, որ ձեզ որևէ մեկը գրկում է կամ պարաններով կապում ոտքերի, որովայնի հատվածում, հարկավոր է դիմել մասնագետի և բացառել ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը: Նմանատիպ զգացումներ կարող են առաջանալ նաև ձեռքերի և ոտքերի հատվածում. մարդուն թվում է, թե ձեռնոց է կրում կամ ծանր կոշիկներ:
Նոսր հոնքեր: Եթե նկատում եք, որ հոնքերի ծավալը նոսրանում է, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը: Այս նշանը կարող է վկայել հիպոթիրեոզի մասին:
Մատները նմանվում են նրբերշիկի: Նույնիսկ, եթե մաշկը գրգռված չէ, քորի զգացում չունեք, սակայն մատները սկսել են նրբերշիկի նմանվել, խորհրդակցեք բժշկի հետ: Այս նշանը կարող է վկայել արթրիտի մասին:
Արագ եք հագենում: Քիչ քանակով սնունդ օգտագործելիս արագ հագենալը կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն այն կարող է վկայել նաև նյութափոխանակության համակարգի աշխատանքի խանգարումների մասին: Եթե ձեզ անհանգստացնում է նաև այրոցի զգացումը, դա կարող է վկայել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի մասին:
Որոշակի տարածքներում անհարմարության զգացում: Եթե մշտապես խնդրում եք բացել տրանսպորտային միջոցների կամ տարածքների պատուհանները, փողոցում շնչելն ավելի հեշտ է, քան տանը կամ աշխատավայրում, հարկավոր է հետազոտություններ անցնել և բացառել սրտային անբավարարությունը: Հարկավոր է ստուգել նաև վահանաձև գեղձի աշխատանքը, քանի որ այս ախտանշանը կարող է բնորոշ լինել նաև հիպոթիրեոզին:
«Ատելություն» բաց պատուհանների հանդեպ: Եթե մրսում եք նույնիսկ ամռանը, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը: Հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում յոդի մակարդակը, ինչը կարող է հիպոթիրեոզի նշան լինել:
Որևէ բան գողանալու ցանկություն: Սա կարող է դեմենցիայի առաջին ախտանշաններից լինել: Հազվադեպ դեպքերում են մարդիկ ինքնուրույն հասկանում խնդրի առկայությունը և դիմում մասնագետի:
Լայն եղունգներ: Եթե եղունգների ձևը սկսել է փոխվել, դրանք դառնում են ավելի կոր, լայն, խնդիրը կարող է կապված լինել սրտի առողջության հետ: Այս ախտանշանը վկայում է օրգանիզմում պաթոլոգիական պրոցեսների մասին: