«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած տարվա հոկտեմբերին Ազգային ժողովը լսումներ էր հրավիրել «Հյուսիսային պողոտայի» գործով։ Մի քանի ժամ տեւած լսումների ընթացքում հիմնականում մեղադրանքներ հնչեցին Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ լսումների ձայնագրություններն ուղարկելու է իրավապահներին, որ գործեր հարուցվեն։
Տեղեկացանք, որ ԱԺ նախագահի գրասենյակը միայն օրերս է դատախազություն ուղարկել այդ ձայնագրությունը՝ կից գրությամբ, որպեսզի ուսումնասիրեն, եւ եթե կան հիմքեր, ապա ընթացք տան դիմումին։ Սակայն, թերեւս, Հյուսիսային պողոտան այլեւս ակտուալ չէ, քանի որ նոր շունչ են տվել Պողոս Պողոսյանի եւ Հոկտեմբերի 27-ի գործերին, որոնք կկարողանան թեքել Քոչարյանի դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։