Նախկին վարչապետից մինչև արքեպիսկոպոս. բեկումնային զարգացումներ հայտնի «օֆշորի» գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «Օֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել է եւ 2020 թվականի հունվարի 31-ին քրեկատարողական հիմնարկից ազատ է արձակվել:

Ինչպես հայտնի է, 2013 թվականին հրապարակվեց, որ գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որիրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում, որը գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար:

Վերջինս, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ WlisperaHoldingsLimited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւոր նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:

Եվ, ահա, 2017 թվականին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին 16 տարվա ազատազրկման դատապարտեց: Ուշագրավն այն է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Աշոտ Սուքիասյանը իր փաստաբանի միջոցով «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն:

Այդ նամակում ասված է, որ Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները, թե Սուքիասյանն իրեն 2009թ. նոյեմբերին հրավիրել է կառավարություն՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման, սուտեն: Այդ գործըսկսվել է եւ խափանվել է Փայլակի շնորհիվ, ով Հայաստանում եւ Աֆրիկայում անհիմն գործեր է բացել:

Աշոտ Սուքիասյանը ցանկանում է հանրությանը հայտնել, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, եւ Փայլակ Հայրապետյանի եղբորթոռնուհին իրականում նշանված են եղել, իսկ նշանդրեքի թամադան հանդիսացել է Փայլակ Հայրապետյանը:Հենց այդ ժամանակահատվածում էլ սկսվել են Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումները:

Այդ ընթացքում Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է, որինքը խնդիր չունի, իր երեխան նախագահի եղբոր հարսն է, ինչ ուզի, այդպես էլ կլինի: Ինչեւէ, 16 տարի ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը չէր հանձնվել եւ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում:

2019 թվականի հունիսին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Անդրանիկ Մնացականյանը, Կարեն Մարդանյանը, Նարինե Հովակիմյանը հրապարակեցին դատավճիռ:

Մասնավորապես, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպաններ Յուրիկ Խաչատրյանի եւ Կարեն Հակոբյանի կողմից Վերաքննիչ բերված բողոքները բավարարվել են մասնակիորեն, եւ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել եւ փոփոխվել է: Արդյունքում, Աշոտ Սուքիասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(խարդախություն)եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) առաջադրված մեղադրանքներով ճանաչվել է անմեղ եւ արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ասել է թե՝ ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ Աշոտ Սուքիասյանը խարդախություն չի արել եւ փողերի լվացմամբ չի զբաղվել,այլ ընդամենը դատարանը գտել է, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափել է: Եվ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ 2020 թվականի հունվարի 31-ին «Օֆշորի» գործով հայտնի ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ազատվել է կալանքից եւ դուրս է եկել քրեակատարողական հիմնարկից: Նկատենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում:

Քնար Մանուկյան




Լրահոս