ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շղթան կհասնի՞ Տիգրան Սարգսյանին․ ինչ զարգացումներ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին ապրիլի 13-ին մեղադրանք առաջադրվեց։ Ամեն դեպքում արքեպիսկոպոս Կճոյանի անունը դեռևս տարիներ առաջ էր շոշափվում օֆշորային սկանդալի մեջ՝ կապված գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Արքեպիսկոպոս Կճոյանից բացի օֆշորային սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում ո՛չ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը չէին ներգրավվել որևէ դատավարական կարգավիճակով:

Գործով մեղադրանք էր առաջադրվել միայն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանին՝ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: 2017թ-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Սուքիասյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 16 տարի ժամկետով: Այս տարվա հունվարին «Օֆշորի» գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը 6 տարի բանտում անցկացնելուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվեց է ազատ արձակվեց:

Եվ չնայած  շոշափվում էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անունները, սակայն 2014 թվականի հունվար ամսին Վրաստանից հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը հայտարարել էր, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը որեւէ կապ չունեն այդ գործի հետ, եւ, որ ինքն է կեղծել ստորագրությունները։

Եվ ահա, տաս տարի անց, 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, արքեպիսկոպոս Կճոյանին ի վեչջո մեղադրանք առաջադրվեց եւ նա ստորագրությամբ ազատ է արձակվել։ Հետաքրքիր է՝ ինչ այլ զարգացումներ կարող են լինեկ առաջիկայում եւ այսօր այս շղթան կձգվի եւ կհասնի ՀՀ նախկին վարչապետ, այժմ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնը։ Նման զարգացումների համատեքստում չի բացառվում, որ առաջիկայում կարող է մեղադրանք առաջադրվել նաև նրան։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս