«Հայկական ատոմային էլեկտրակայանը» կտուգանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 12-ի նիստում կտուգանի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի նախագահի՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ի եւ հոկտեմբերի 7-ի հրամանների հիման վրա աշխատանքային խումբ է ստեղծվել, որն էլ մոնիթորինգ է արել՝ պարզելու՝ արդյոք ՀԱԷԿ-ում արտադրվող էլեկտրական էներգիայի՝ սեփական կարիքների համար օգտագործումը համապատասխանում է հանձնաժողովի սահմանած կարգավորումներին:

Սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է լիցենզիայի պայմանները, ինչի համար կտուգանվի 10 մլն դրամ գումարի չափով:




Լրահոս