«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեծ կարողության տեր է: Ըստ խոսակցությունների՝ նրա ընտանիքին է պատկանում մայրաքաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող «Հին Պեկին» ռեստորանը, ինչպես նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում գործող մի քանի սննդի օբյեկտներ:
Երեկ այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել Վարդանյանից. վերջինս հայտարարեց. «Կարող եք իմ հայտարարագիրը նայել ու դրանից հետո գալ հետեւությունների»: Դիտարկմանը, թե այդ ամենը իր ընտանիքի անդամներինն է, պատգամավորը նշեց. «Իմ հետ այժմ ոչ ոք չի բնակվում, ես ամուսնալուծված եմ, այսքանը կարող եմ ասել»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։