![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/1006104.jpg)
Օմանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Alarabiya-ն:
Դեպքերի գրանցումից հետո Օմանն անմիջապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը:
«Երկու օմանցի կանանց մոտ, որոնք վերադարձել են Իրանից, որը պայքարում է Չինաստանի սահմաններից դուրս մահաբեր վիրուսի բռնկման դեմ, ախտորոշվել է կորոնավիրուսը: Նրանք գտնվում են կայուն վիճակում»,- հայտնում է լրատվամիջոցը: