ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները մարտի 5-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ քրեակատարողական հիմնարկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 36 և 46 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Ջրվեժ գյուղի, մյուսը ՀՀ մայրաքաղաքի բնակիչ է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բերման են ենթարկել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոցներ նետած անձանց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ