«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում ԵՊՀ ռեկտորի թեկնածու Աշոտ Սաղյանի ուշագրավ կլանային կապերի, «հայրենասիրական» գործունեության վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթին Սաղյանի մասին ուշագրավ տեղեկություններ հասան: Մասնավորապես, նա կարողության տեր է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց պարզել, թե նրա նման համեստ եւ վարչական պաշտոն զբաղեցնող քիմիկոսին որտեղից այդքան կարողություն։ Եվ, ահա, պարզվում է՝ Ա. Սաղյանն արհեստավարժ գործունեություն է ծավալել, որի կոռուպցիոն բնույթի վերաբերյալ բացահայտումներ է արել նույնիսկ ՊՎԾ-ն։
Կոռուպցիոն սխեմայի իրականացման մասին մեզ մոտ առկա են կոնկրետ փաստեր, որոնցից պարզ են դառնում Ֆարմացիայի ինստիտուտի մատակարար կոնկրետ ընկերության՝ «Իմմունոֆարմի» հետ արատավոր կապն ու գործարքների հաջորդականությունը։ Այնպես որ, այս մարդու հնարավորությունները չպետք է զարմանք առաջացնեն։ Իհարկե, վերջինս ջանասիրաբար կժխտի ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, առանձին դեպքերում կուրանա իր ընկերներին՝ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, եւ գեներալ Ավետիսյանին, նույնիսկ Ռ. Մարտիրոսյանին, կմոռանա Արցախը ծախելու վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքները, սակայն փաստերն ավելի քան խոսուն են եւ արժանահավատ։
Հ.Գ. Ի դեպ, խմբագրության տրամադրության տակ են նաեւ ԵՊՀ ռեկտորի այլ թեկնածուների կոռուպցիոն գործունեության վերաբերյալ նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում եւս կհրապարակվեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։