ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է քննելու ՍԴ նախագահի քրեական գործը. հայտնի դատավորն ու նրա շուրջ հայտնի պատմությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունը Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատել է եւ գործն ուղարկել էր դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որը հանրությանը առավել հայտնի դարձավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործը քննելով:

Ավելին, 2020 թվականին դատավորը արձակուրդից վերադառնալիս նկատել էր, որ իր աշխատասենյակի պատուհանին կրակել էին, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այն առնչվում է նրա՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանը, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող Նորայր Փանոսյանի հետ օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը, 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն:

Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից մինչեւ 2014 թվականի ապրիլը ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ:




Լրահոս