Նարեկ Դուրյանը՝ կորոնավիրուսի դրական կողմի ու սուսիկ֊փուսիկ թատրոն գնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ երկրում արտակարգ դրություն հայտարարելը,  «Բոհ» թատրոնը, անվտանգության նկատառումներից ելնելով , արդեն իսկ փակվել էր։

Այս մադին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Նարեկ Դուրյանը։

Դերասանի համոզմամբ՝ ամբողջ աշխարհում տարակուսած են, չեն հասկանում ՝ ինչ է կատարվում։

«Ֆրանսիայի, Իտալիայի պես ,զարգացած երկրները տեսնո՞ւմ եք ինչ վիճակում են։ Մարդը լուսնի վրա ման է գալիս, բայց մի հատ անտեսանելի մանրէի պատճառով, տեսեք ինչ է…։ Ես հավատում եմ, որ մեր կառավարությունն ամեն ինչ անում է, ուրիշ ելք չկա»,֊ընդգծեց նա։

Նարուկ Դուրյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ, նշելով, որ սուսիկ֊փուսիկ, այնուամենայնիվ , գնում է թատրոն։

«Գնում եմ մենակ թատրոն, աշխատում եմ երաժշտության վրա, տանը մնալ չեմ կարող՝ կխենթանամ, իհարկե, պահապնելով հիգենայի բոլոր կանոնները։ Զարգացած մարդը կհասկանա, որ կա վիրուս, և այն ամեն դարում եղել է»,֊ ասաց նա։

Ըստ դերասնի՝ այս ամենի մեջ մեկ լավ բան կա, ծիծաղով ասում է.

«Լավ է, որ այս հիվանդությունը կպնում է մեծերին, ոչ երիտասարդներին»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս