Կորոնավիրուսից մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը մահացել է 76 տարեկանում: Նա վարակված էր կորոնավիրուսով, սակայն նաեւ ուներ երիկամների խնդիրներ: Սանսի վիճակը կտրուկ վատացել էր օրեր առաջ` երիկամների անբավարարության պտճառով: Նա հոսպիտալացված է եղել չորեքշաբթի օրվանից: Մադրիդյան թիմի նախկին նախգահի օրգանիզմը երիկամների հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել դիմադրել վարակի փոխանցած վնասներին:

Հիշեցնենք, որ Լորենսո Սանսը «Ռեալի» նախագահն է եղել 1995-ից 2000 թվականներին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս