ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 14 քաղաքացու մոտ առկա է թոքաբորբ, 6-ն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք․ նախարարը մանրամասներ հայտնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ թարմ տեղեկություններ հաղորդեց կորոնավիրուսի հաստատված պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ: «Առավոտյան դրությամբ ունենք 190 հաստատված դեպք, որոնց մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն։ Նրանցից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, 6-ն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք, նրանք գտնվում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն չի արվում»:

Նախարարը նշեց, որ քաղաքացիների առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն իրականացվում է:




Լրահոս