Անգլիական «Պորտսմուտի» ֆուտբոլիստ Շոն Ռագեթը, ով վարակվել է COVID-19 կորոնավիրուսով, պատմել է, որ շոկի մեջ է այդ փաստից, քանի որ վարակի եւ ոչ մի ախտանշան չի ունեցել․«Ես ճնշված եմ։ Ես չեմ կարողանում հավատալալ այն փաստին, որ իմ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, քանի որ վարակի ախտանշաններ չեմ ու իրականում սա շատ սարսափելի է»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Հիշեցնենք, որ «Պորտսմուտում» բացի Ռագեթից, կորոնավիրուսով են վարակված եւս 2 ֆուտբոլիստ՝ Էնդի Քենոնն ու Ջեյմս Բոլթոնը։
Էդմոն Մարտիրոսյան