Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին, որից պարզ կլինի, թե կորոնավիրուսով վարակված բժշկին այցելելուց հետո ինքը ևս վարակվել է այդ հիվանդությունով, թե ոչ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում կատարելով Գերմանիայի կանցլերի մամուլի խոսնակին:
Վերջինս նշել է, որ Մերկելն իրեն լավ է զգում, սակայն չի ասել, թե երբ կլինի թեստի պատասխանը: