Ես համոզված եմ, որ Աստված մեր ազգի հետ է և անգամ չեմ ուզում մտածել վատի մասին։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Արմինե Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը։
«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ պետք է սկսենք աշխատել, քանի որ պետությունն այդքան բյուջե չունի, որպեսզի բոլորին պահի։ Ես ամեն օր գնում եմ եղբորս տուն, նրանք իմ տուն, ու այդպես ամեն օր. առանց տանից դուրս գալու չեմ կարող։Աշխատում եմ շատ մարդկաց հետ չշփվել։Հլը որ ձգում եմ․․․ »,-ասաց նա։
Երգչուհին քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել «կարանտինային» վիճակից ու հանգստանալ։
«Մեր ազգը ամեն փորձության պետք է դիմանա, քանի որ մենք ավելի դաժան օրեր ենք ունցել, և պատվով դուրս ենք եկել»,- ընդգծեց նա։
Արմինե Գրիգորյանի համոզմամբ՝ մեզ այս իրավիճակում մնում է միայն ուրախանալ և աղոթել։
Լիդա Եղիազարյան