ՈՒԵՖԱ- ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչները կրկին հետաձգվել են կորոնավիրուսի տարածման պատճառով: Կտեղափոխվի նաեւ կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Ֆուտբոլային գերատեսչությունը դեռեւս չի ներկայացրել վճռորոշ հանդիպումների ժամանակցուկացույցը: Նշվում է, որ կքննարկվեն բոլոր հավանական տարբերակները: Հիշեցնենք, որ COVID-19-ի պատճառով դադարեցված են եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները, հետաձգվել է նաեւ ԵՎՐՈ-2020-ը, որը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Էդմոն Մարտիրոսյան