2020 թվականի մարտի 22-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում անձը հայտնաբերել է իր հորեղբոր դիակը՝ գլխի շրջանում արյան հետքերով:
Հանցագործության կատարման համար կասկածվող անձը նույն օրը ձերբակալվել է:
«Ժողովուրդ» օրաթերթին դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ սպանված անձը 53-ամյա Նորայր Ավետիսյանն էր, որ չէր աշխատում: Վերջինս, ըստ ծանոթների, հաճախ էր իր ընկերներին հրավիրում բնակարան, եւ այնտեղ կերուխում էին կազմակերպում: Եվ, ահա, վերոնշյալ օրը 53-ամյա Նորայր Ավետիսյանին հյուր է գնացել Արտիմետ գյուղի բնակիչ 36-ամյա Արման Սահակյանը, եւ վերջիններս մի փոքր գինովցել են, որից հետո էլ եղել է դեպքը: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ քննիչները նշված հասցեում բավականին դժվարությամբ են քննչական գործողություններ իրականացրել, քանի որ բնակարանը սանիտարահիգիենիկ վատ պայմաններում է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան