2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նամակ է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, որպեսզի նա ներկայանա քննիչ հանձնաժողով իրենց հարցերին պատասխանելու համար: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն մարտի 25-ին Խաչատուրովը պետք է հայրենի խորհրդարանին պատասխանի, թե արդյոք գնալու է քննիչ հանձնաժողովի նիստին, թե ոչ: Եթե ոչ, ապա ինչն է պատճառը իր չներակայանալու:
Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս պահին Խաչատուրովը մտադիր չէ ներկայանալ քննիչ հանձնաժողովը, ու ըստ մեր տեղեկությունների դրա մասին վաղը պատրաստվում է գրություն ուղղարկել խորհրդարանին: Մեր տեղեկությունների համաձայն կարելի է ասել քննիչ հանձնաժողովն արդեն հասկացել է, որ Խաչատրուվը մերժելու է իրենց հրավերը, ինչի համար էլ իրենք պատրաստվում են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նույնիսկ հանձնաժողովականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ Խաչատրուրովը դրա իրավունքը չունի այն բանից հետո, երբ արդեն հանձնաժողով են ներկայացել շատ պաշտոնատար անձինք, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությումբ: Թե, ինչու չի ներկայանալու քննիչ հանձնաժողով Յուրի Խաչատուրովը փորձեցինք պարզել անձամբ իրենից, սակայն վերջինս լսելով մեր հարցը, հայտարարեց, թե «Не до этого» ու անջատեց հեռախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան