: 2020 թվականի հունվարի 9ից մինչեւ մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խմ ջուր: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մարտի 24-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերում առաջիկա օրերին ջրի ելքերի էական ավելացում չի սպասվում:
Թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ