Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում` որոշելու հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այս պահին վարչապետն ուղերձով դիմում է ժողովրդին։ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին ունենք 249 դեպք: Նրանց մեծ մասը գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում:
77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Մեկ շաբաթով գործում է նոր սահմանափակումներ, ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է: Վարչապետը տեղեկացրեց, որ տեղաշարժի մեջ գտնվող քաղաքացիները պետք ունենան անձը հաստատող փաստաթուղթ:
«Տնից դուրս եկեք կենսական անհրաժեշտության դեպքում, երկու հոգուց ավել չհավաքվել, հետևել պարետատան հրահանգներին» : Ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: