Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում այսօր՝ 10։00-ի տվյալներով կա կորոնավիրուսով վարակված 265 դեպք:
Առողջացել է 16 քաղաքացի:
Հ․ Գ․ Այսօրվանից խիստ սահմանափակումներ են արդեն գործում՝ երկրում իրավիճակը կայունացնելու համար և հնարավոր վարակի տարածումը կանխելու համար։ Մարդկանց տեղաշարժը նույնպես սահմանափակված է։ Տանից դուրս գալիս քաղաքացին պետք է ունենա անձնագիր և տեղաշարժման թերթիկ։