Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Հրազդան համայնքում կանոնավոր կերպով շարունակվում են իրականացվել ախտահմանման աշխատանքներ, որոնք գտնվում են իմ անմիջական հսկողության ներքո: Այս մասին հայտնում է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը:
Այսօր հատուկ տեխնիկայի միջոցով կրկին ախտահանվել են համայնքի գլխավոր և երկրորդական ճանապարհները, միևնույն ժամանակ նաև կանգառները:
Սիրելի հրազդանցիներ, կոչ եմ անում տանից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում` ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և լրացված հատուկ ձևաթուղթ: