ՏԵՍԱՆՅՈւԹ․ Կադաստրի կոմիտեի ղեկավարի հողամասերն ու միլիոնները․ որքան ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, մինչեւ կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակվելը դասախոս եւ Գեոդեզիայի ամբիոնի վարիչ աշխատելով, բավականին ունեցվածք է կուտակել։ Ըստ Թովմասյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ ունի անավարտ, կիսակառույց շինություններ, անհատական բնակելի մեկ տուն, 3 հատ հողամաս։ Շարժական գույքի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա։

Թովմասյանի դրամական միջոցները կազմում են 10 մլն 835 հազար դրամ, 14 հազար 730 եվրո եւ 5300 դոլար։ Նախորդ տարվա ներկայացրած հայտարարագրում, որպես եկամուտ, նշված է սեփական աշխատավարձը՝ երկու վայրից ստացած, որը ընդհանուր կազմել է 7 մլն 537 հազար դրամ։ Բայց նկատենք, որ Թովմասյանը չի ներկայացրել կնոջ հայտարարագիրը։

Տեղեկացնենք, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է «Կադրային բանկ»-ի միջոցով, նա Կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս