Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրին դիմել է 77 տնտեսվարող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի դեկտեմբերին հանրապետությունում մեկնարկել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների
ներդրման պետական աջակցության» ծրագիրը: Մարտի 26-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, ծրագրին
մասնակցելու համար դիմել է 77 տնտեսվարող: Ծրագրում ընդգրկվելու ցանկություն են հայտնել ֆերմերներ գրեթե
բոլոր մարզերից, հատկապես շատ են դիմորդները Արարատի, Լոռու և Արագածոտնի մարզերից:
Ընդհանուր առմամբ, ծրագրի նկատմամբ ֆերմերների հետաքրքրությունը բավականին մեծ է:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել.

1) 1-ին մոդել՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ․մ թունելային ջերմատուն հողային
հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ.մ-ի հաշվով 11850 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ.մ-ի հաշվով՝ 4000 ՀՀ դրամ, իսկ
զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ
գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների,
գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան),
ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների համար՝ 1 քառ.մ-ի հաշվով՝ 6000 ՀՀ դրամ,

2) 2-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ հողային
հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24 550 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 8 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 12 000 ՀՀ դրամ,

3) 3-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ մշակության
հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30 000 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 10 000 ՀՀ դրամ, իսկ
սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 15 000 ՀՀ դրամ:
Ծրագրի մասնակցության նախապայման է հանդիսանում Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվող ուսուցողական դասընթացների մասնակցության հավաստագիրը։ Ներկա պահի դրությամբ դասընթացների մասնակիցների թիվը կազմում է 33 տնտեսավարող:

Ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում`
https://mineconomy.am/page/1448 հղումով:
Ծ

րագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության,
նորարարությունների և մոնիթորինգի վարչություն (հեռ.՝ 011 524 610) կամ Գյուղատնտեսության առաջնային
արտադրանքի վարչություն (հեռ.՝ 011 520 457):




Լրահոս