Նախօրեին երկու երկրների քաղաքացիները ուկրաինական ավիաընկերության հատուկ չվերթով տեղափոխման հնարավորություն ստացան, – հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Մասնաորապես Կիեւից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, իսկ Երևանից Կիեւ 92-ը:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հատուկ չվերթը իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի Դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:
Ըստ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները:
Հիշեցնենք որ, Ուկրաինան մարտի 16-ից փակել երկրի սահմանները՝ և արտերկրում մնացած քաղաքացիների փոխադրումները կատարվում են հատուկ չվերների միջոցով