Ավստրիայի հիվանդանոցներում հավելյալ 12 հազար մահճակալ են պատրաստել. Deutsche Welle

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայի իշխանությունները բժշկական հաստատություններում 12 հազար մահճակալ են ավելացրել՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար:

Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Երկրի Առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ այդ ցուցանիշը կարող է մոտ ապագայում հասնել 20 հազարի: Նա տեղեկացրել է, որ ներկայում բուժհաստատություններում կան ազատ տեղեր, այդ թվումч ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Ավստրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 6 000, նրանցից 550-ի դեպքում անհրաժեշտություն է եղել բուժհաստատություններում կազմակերպել բուժում, 100 հոգին ինտենսիվ թերապիայի բաժնում է եղել: Մահերի թիվը կազմում է 42:




Լրահոս